Աղավնաձոր

Հիմա շատ բան կպատմեմ մեր հագեցած օրվանից, բայց վստահ եմ, որ չեք ձանձրանա և սիրով կկարդաք.

Այսօր  մոտավոր 10 հոգով գնացինք Աղավնաձոր, խաղող հավաքելու.
Ճանապարհին ընկեր Արտակը բացատրեց՝ թե ինչ կարևոր և պատասխանատու աշխատանք պետք է կատարենք և ասաց, որ այսօր մեր կատարած լավ աշխատանքի շնորհիվ ծնվելու են նոր և համեղագույն գինիներ:
Չեմ ասի, որ բարդ չէր և չեմ ասի, որ չենք տրտնջացել, բայց հիմա կպատմեմ ինչն էր ուժ տալիս, որ կարողանանք աշխատել, հատկապես այն դեպքում երբ շատերիս մոտ հարմար պարագաներ չկար և մեր ձեռքով էինք մկրատի աշխատանքը կատարում:
  Ընկեր Նելլին և Ընկեր Մարինեն. Նրանց տեսնելով և նրանց հետ զրուցելով աշխատելը թույլ չէր տալիս զգալ` մատների ցավը, հոգնածությունը: Ու երբ տեսնում էի թե նրանք ինչպես են աշխատում ու անգամ մի հատ ախ չեն ասում, հասկանում էի, որ ես ուղղակի պետք է չխոսեմ ու սիրով կատարեմ այդ աշխատանքը: Հաա~ չեմ խաբի ու կասեմ, որ  նման աշխատանքներ չեմ սիրում, բայց ինձ թվում է սա հնարավորություն է, որ անենք սկզբում ոչ այնքան մեծ ուրախությամբ, բայց հետագայում արդեն հաճույքով: Ու շատ ուրախ եմ, որ ամեն տարի բազմաթիվ ուսանողներ կհասկանան այն ինչ` ես, քանի որ վստահ եմ, որ շատերն են ինձ նման և այնքան էլ չեն սիրում այգեգործություն:
Հաա չմոռանամ ասել երգը, պարը ինչի շնորհիվ մեր օրը ուղղակի հիանալի անցավ:
 Մենք հնարավորություն ունեցանք խոսելու նաև այնտեղ ապրող մարդկանց հետ` նրանք մեզ հետ խաղող էին հավաքում, դե` քանի որ ես էլ ապագա զբոսավար եմ և մասնագիտական դասերի ժամանակ շատ են ասում, որ զբոսաշրջիկին ինչ-որ տեղ տանելուց կարող ենք նաև այնտեղ ապրող մարդկանց խնդրել, որ պատմեն իրենց գյուղից, ու ես հիշելով դա՝ որոշեցի փորձել 😁 դե իմ տված հարցերը այնքան էլ պատմական չէին բայց դե շփում էինք ու ժամանակը շուտ էր անցնում և ինձ համար և իրենց, քանի որ կար նաև մի աղջիկ՝ ով 21 տարեկան էր նրանից հարցրեցի. Գյուղում կան էլի աշխատանքներ թե հիմնականում խաղող քաղելն է. Ասաց, որ շատ աշխատանքներ կա գյուղում:

Մի կին էլ կար,  նա էլ մի քանի բան ասաց խաղողի և Արենի գինու գործարանի մասին. Ասաց որ այդտեղի խաղողն է, որ այդքան համեղ և տուրիստներին գրավող գինի է դառնում:

Նաև լսեցինք այդ կնոջ կյանքի մասին պատմություններ, ու ինչու ոչ նաև հետաքրքիր.
Վերջում գնացինք եկեղեցի. Հենց գյուղի մեջ էր՝ և նորակառույց էր տեսքից երևում էր, շատ գեղեցիկ էր և քարի գույնը և շուրջը շատ խմամված:
Սիրում եմ մեր ճամփորդությունները,  այստեղ հնարավոր չէ ձանձրանալ:

Join the Conversation

1 Comments

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started