Մոտիվացիա

Մոտիվացիան կարճ ասած այն է ինչը որ մեզ ոգեշնչում է և ձգտում զարգացնում մեր մեջ հասնելու տվյալ բանին։ Մոտիվացիայի տեսակները 2-նեն ինքնամոտիվացում, ինչ-որ բանից կամ ինչ-որ մեկից մոտիվացում։ Առանց մոտիվացիայի հաճախ շատ բաներից հիասթափվում ենք և ցանկություն չենք ունենում առաջ գնալու սակայն մոտիվացիան միշտ առաջ է տանում։
Ինքնամոտիվացիա՝ երբ դու կարող ես խրախուսել քեզ աշխատանքային հաջողությունների համար, կամ էլ ուսումնական հաստատությունում ինչ- որ նպատակի հասնելու համար
Մոտիվացիա ինչ-որ մեկից կամ բանից ___ երբ դու օրինակ արթնանում ես որ գնաս ընկերուհուդ տեսնես ու դա քեզ համար մոտիվացիա է տվյալ պահին, ինչ-որ մեկից մոտիվացիա է երբ դու տվյալ առարկան սիրով սովորում ես որովհետև դասախոսը քեզ մոտիվացնում է, կամ ինչ-որ բանից մոտիվացիա կարող է լինել մեր ապագա պլաններին հասնելու ձգտումը

Իսպաներեն գույները

Գույն-color
Սև- negro
Դեղին- amarillo
Սպիտակ- blanco
Կարմիր- rojo
Նարնջագույն- naranja Շագանակագույն-marron
Մանուշակագույն-mirado
Կապույտ-azur
Ոսկեգույն- oro
Մոխրագույն- gris
Արծաթագույն- planta
Կանաչ-verde

¿Que color es?- ի՞նչ գույն է սա

El color es el rojoկարմիր գույն է

Առնետները գիշերը քնում են

Կարծիքս՝ Իրականում պատմվածքը շատ ցավալի էր, այնքան հուզիչ, որ դասի ժամանակ բոլորս միկերպ էինք զսպում մեր արցունքները։ Պատմվածքը պատերազմի մասին էր, բայց այս անգամ ոչ թե կենտրոնացված զինվորների ու պատերազմական գործողությունների այլ կոնկրետ անձանց։ Ես հիմա չեմ պատմի ձեզ պատմվածքը այն պետք է ինքներդ կարդաք, բայց կասեմ իմ զգացողությունները։ Կրկին անգամ համոզվեցի, որ պատերազմից վատ բան մեկ էլ պատերազմն է, այն տարիք չի հարցնում, չի մտածում,որ դեռ փոքր է ախր պետք է ապրի մեծանա, այն անգթորեն խլում է նույնիսկ մանկահասկաների կյանքերը։ Ոչ մի փաստ հաշվի չի առնում չի մտածում ոչինչ և նրա միակ նպատակը մարդկանց կյանքերը խլելն է։ Այս պատմվածքում եղբոր սերը, հոգատարությունը էլ ավելի էր ցավ պատճառում։։Տղան չէր քնում, որ հանկարծ առնետները մահացած եղբորը չվնասեն, այս է ցավը։ Չէ դե փոքրիկ եղբորը էլ ինչ ոչ ապրում էր, ոչ գիտակցում, ոչ զգում ցավը,,, բայց այ 9 տարեկան եղբայրը այդ տարիքում հասկացավ ինչ է կորուստը, հասկացավ որ կյանքը հեքիաթ չի կարող լինել և որ ամենաահավորն էր ժամանակից շուտ մեծացավ ու գիտակցեց կյանքի ստոր ու սարսափելի կողմերը։

Գերմանիայի ազգային գրող, բանաստեղծ, դրամատուրգ և դերասան Վոլֆգանգ Բորխերթը ծնվել է 1921 թ. մայիսի 20-ին՝ Համբուրգում։ Նա իր կարճատև կյանքի ընթացքում ֆաշիզմի դեմ իր հեգնական սուր բանաստեղծությունների, պիեսների ու ելույթների պատճառով շատ անգամ խոշտանգվում, բանտարկվում և վերջում դատապարտվում է մահվան, սակայն 1945 թվի գարնանը նրան ուղարկում են ռազմաճակատ։

Պատերազմի ավարտից հետո Վ. Բորխերթը՝ հոգնաբեկ ու քայքայված, վերադառնում է Համբուրգ՝ իր ավերված ծննդավայրը։ Նրա նուրբ հոգին պատերազմի արհավիրքներից այնպես է ցնցվում, որ համարյա իր բոլոր ստեղծագործություններում արտացոլվում է կյանքի այդ դաժան ժամանակահատվածը։
Վ. Բորխերթի լեզուն պարզ է, սակայն այդ պարզության մեջ նրա հայացքը շարունակ ուղղված է մարդու բարդ հոգեբանությանն ու ներաշխարհին։
Վ. Բորխերթի նշանավոր ստեղծագործություններից են՝ «Լապտեր, գիշեր և աստղեր» (1946), «Հենց այս երեքշաբթի» (1947), «Ծաղկեփունջ» (1947) և այլն, որոնք թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, ճապոներեն, ֆիններեն և շվեդերեն։
Վոլֆգանգ Բորխերթը, կրելով մարմնական և հոգեկան ծանր տանջանքներ, 1947-ին, 26 տարեկան հասակում կնքում է իր մահկանացուն՝ թողնելով գրական հարուստ ժառանգություն։

Կիսավեր պատի դատարկ լուսամուտի շրջանակը հորանջեց։ Մայր մտնող արևը մի բուռ կարմիր ու կապույտ գույն էր շաղ տվել նրա վրա։ Վեր խոյացած ծխնելույզների մնացորդների արանքից փայլատակում էր փոշե ամպը, իսկ դաշտը ավերակույտերի տակ կիսանինջ վիճակում էր։ Տղան փակել էր աչքերը։ Հանկարծ զգաց՝ ինչ-որ ստվեր ընկել է գլխին, և շրջապատը միանգամից ավելի է գորշացել։ Հասկացավ, ինչ-որ մեկը անաղմուկ եկել ու կանգնել է դիմացը։ «Վերջ, բռնվեցի»,- մտածեց տղան, սակայն երբ աչքի տակով նայեց և կիսամաշ տաբատի մեջ նկատեց ինչ-որ ոտքեր, որոնք այնքան կոր էին, որ դրանց արանքից հնարավոր էր մյուս կողմը տեսնել, համարձակվեց ու նայեց իր դիմացը կանգնած մարդու դեմքին։ Զամբյուղը և դանակը ձեռքին, հողոտ մատներով տարեց մարդ էր։ Մարդը, նայելով խիտ ու խռիվ մազերով տղայի գլխին, հարցրեց.
-Այստե՞ղ ես քնում։
Յուրգեն անունով տղան, մարդու ոտքերի արանքից նայելով արդեն մայր մտնող արևին, պատասխանեց.
-Չեմ քնում, հսկում եմ։
-Հա,- գլուխը շարժելով՝ ասաց մարդը, ուրեմն՝ այդ մեծ փայտն էլ հենց դրա համար ես պահում ձեռքիդ։
-Այո,- համարձակորեն պատասխանեց Յուրգենը և փայտը ամուր սեղմեց ափի մեջ։
-Ինչի՞ համար ես պահակություն անում,- հարցրեց մարդը։
-Չեմ կարող ասել,- փայտը սեղմելով՝ պատասխանեց տղան։
Մարդը զամբյուղը դրեց գետնին, դանակը մաքրեց տաբատով ու հարցրեց.
-Փող-մող, ինչ-որ բա՞ն ես պահպանում։
-Փո՞ղ, ո՛չ,- հեգնանքով պատասխանեց Յուրգենը։
-Դե լավ, հապա ի՞նչ։
-Ասացի՝ չեմ կարող ասել, բայց վող-մող չկա։
-Դե լավ, որ այդպես է, ես էլ քեզ չեմ ասի, թե ինչ կա զամբյուղիս մեջ,- ասաց մարդը և թեթևակի հարվածելով զամբյուղին՝ փակեց ծալովի դանակը։
-Ինքս գիտեմ ինչ կա զամբյուղում,- անտարբերությամբ պատասխանեց Յուրգենը,- ճագարի կեր է։
-Տեր Աստված,- աչքերը զարմանքից խոշորացրած՝ գոչեց մարդը,- որտեղի՞ց իմացար, շատ ճարպիկն ես, քանի՞ տարեկան ես։
-Ինը։
-Հա, ուրեմն՝ կարող ես ասել՝ երեք անգամ ինը քանի կլինի։
-Պարզ է,- ասաց Յուրգենը, և որպեսզի մտածելու ժամանակ ունենա, ավելացրեց,- էդ հո մի բան չի։- Եվ մարդու ոտքերի արանքից նայելով հեոու՝ հարցրեց.
-Ասում ես՝ երեք անգամ ինը, ջրի պես գիտեմ, քսանյոթ։
-ճիշտ է,- ասաց մարդը,- ես հենց այդքան ճագար ունեմ։
-Քսանյոթ հա՞տ,- հիացմունքից բերանը բաց՝ հարցրեց տղան։
-Իհարկե, եթե ուզես, կարող ես գալ ու նայել նրանց, մեծ մասը դեոևս փոքր են։
-Ախր, ես չեմ կարող գալ,- կասկածամտորեն պատասխանեց Յուրգենը,- պետք է պահակության անեմ։
-Մի՞շտ, նույնիսկ գիշե՞րը,- հարցրեց մարդը։
Յոլրգենը մարդու կամարաձև ոտքերից հայացքը բարձրացրեց, նայեց նրա դեմքին ու շշնջաց.
-Այո, միշտ, միշտ, շաբաթ օրվանից մինչև հիմա։
-Այսինքն՝ ընդհանրապես տուն չես գնում։ Բա որտե՞ղ ես հաց ուտում։
Տղան բարձրացրեց մի քարակտոր և պահած կես հացը և թիթեոյա տուփը ցույց տվեց մարդուն։
— Աա՜ա, նույնիսկ ծխո՞ւմ ես,- հարցրեց մարդը,- ուրեմն՝ ծխամորճ էլ պետք է ունենաս։
-Ծխամորճ չեմ սիրում, սիգարեթ եմ փաթաթում,- ամաչելով պատասխանեց Յուրգենը։
-Ափսոս, որ չես կարող գալ,- զամբյուղը վերցնելու նպատակով կռացավ մարդը, և շարունակեց,- եթե գայիր, կտեսնեիր ճագարներին, հատկապես՝ փոքրերին, գուցեև մեկին ընտրեիր քեզ համար, բայց ափսոս, որ չես կարոդ պահակությունդ թողնել։
-Ոչ, ոչ, չեմ կարոդ- տրտմորեն պատասխանեց Յուրգենը։
-Շատ լավ,- զամբյուղը վերցնելով՝ ասաց մարդը,- ինչ արած՝ եթե չես կարող, բայց, իսկապե՜ս, ափսոս էր։ Մարդը շրջվեց, որ գնա։
-Եթե ոչ մեկին չասես, կասեմ, թե ինչու չեմ գալիս,- արագորեն վրա բերեց Յուրգենը,- առնետների պատճառով։
Մարդը կամարաձև ոտքերը մի քայլ առաջ դրեց ու հարցրեց.
-Առնետների՞։
-Այո՛, ախր, առնետները ուտում են մեռածների մարմինը։ Իրենց ուտելիքը հենց դա է՝ մեռածների մարմնի միսը։
-Ո՞վ է այդպես ասել։
-Մեր ուսուցիչը։
-Եվ դու եկել ես այստեղ, որպեսզի հսկես առնետների՞և։
-Առնետներին չէ,- ցածրաձայն ասաց տղան, իսկ հետո ավելացրեց,- եղբորս եմ հսկում, եղբայրս տակն է մնացել։
Հետո ձեռնափայտով ցույց տալով ավերված պատերը՝ ավելացրեց.
-Հանկարծ ներքնահարկը մթնեց, այլևս նրան չտեսա։ Շատ կանչեցինք, ախր, ինձանից շատ պուճուր էր, ընդամենը չորս տարեկան։ Պետք է այստեղ իրեն պահպանեմ, ինձանից շատ պուճուր էր։
Մարդը նայեց տղայի խռիվ մազերին ու հանկարծ ասաց.
-Լսիր, ձեր ուսուցիչդ ձեզ չի՞ ասել, որ առնետները քնում են գիշերը։
-Ո՜չ, չի ասել- պատասխանեց Յուրգենը, որի դեմքը շատ հոգնած տեսք ընդունեց;
-Ա՜յ քեզ ուսուցիչ, բա նման բանը չեն իմանա՞։ Պարզ է, որ առնետները գիշերը քնում են։ Դու էլ գիշերները գնա տուն ու հանգիստ քնիր։ Աոնետնեոը միշտ, միշտ քնում են գիշերը, հենց որ մութը ընկնում է, գնում ու քնում են։
Յուրգենը ձեռքում պահած փայտի ծայրով մի փոքրիկ փոս քանդեց հողում — շշնջաց.
-Պիտի բարձրաձայն աղոթենք…
-Գիտե՞ս ինչ,- տեղում անհամբեր շարժվելով՝ ասաց մարդը,- ես արագ կգնամ, ճագարների կերը կտամ,- հենց որ մութը ընկավ, կգամ քո ետևից, գուցե ճագարի ձագերից մեկն ինձ հետ վերցնեմ։ Ի՞նչ ես կարծում։
Յուրգենը, դեռևս գետնին փոսիկներ փորելով և սպիտակ ու մոխրագույն ճագարների մասին մտածելով, շշնջաց.
-Չգիտեմ։
Մարդը ավերակույտների վրայով ուղղվեց դեպի ճանապարհը։
-Հա, մեր ուսուցիչը պիտի իր գործը փոխի,- ասաց տղան,- այ քեզ ուսոսցիչ, չգիտի, որ առնետները գիշերը քնում են։ Հետո ոտքի կանգնեց և բարձրաձայն բղավեց մարդու ետևից.
-Նրանցից մեկն ինձ տվեք, կլինի՞ այն սպիտակներից մեկը։
Մարդը, շարունակելով իր ճանապարհը, ասաց.
-Կաշխատեմ, դու դեռ այստեղ պիտի սպասես, երբ վերադառնամ, քեզ հետ կգնանք ձեր տուն, որպեսզի հայրիկիդ սովորեցնեմ, թե ինչպես ճագարի վանդակ պատրաստի, դու էլ պետք է սովորես։
-Շա՚տ լավ, կսպասե՜մ,- բղավեց Յուրգենը,- քանի դեռ չի մթնել, պահակություն կանեմ և էլի կսպասեմ։ Մեր տանը փայտ ու տախտակ էլ կա, այն փայտե արկղերից։
Մարդը այլևս չէր լսում, կամարաձև ոտքերով վազում էր դեպի բոսորագույն արևը և, ձեռքում բռնած ճագարների կերով ու ցեխոտ խոտաբույսերով լեցուն զամբյուղը, մի կողմից մյուս կողմ էր ճոճվում։

Արատես

Մի փոքր ցանկանում եմ խոսել տպավորություններիս մասին և հետո պատմել թե ինչ ենք արել, ուր ենք գնացել և ինչպես ենք անցկացրել մեր 3 օրը։

Դե մեր այս Անգամվա Արատեսը շատտ տպավորիչ ու յուրահատուկ էր 4֊րդ անգամներ, որ Արատեսում էի ու այս անգամը նման չէր անցած 3֊ին, այս անգամ ամեն բան այլ էր, ավելի գեղեցիկ, ավելի հավես, ավելի ոգևորիչ։ Անգամ ձմեռը, անանցանելի ճանապարհները մեզ համար խոչընդոտ չհանդիսացան ու չկարողացան մեզ խանգարել։

Հիմա մի փոքր նախագծի մասին խոսեմ, որ կազմել էր ընկեր Էլյան։ Նախագիծը ուղղակի հրաշք էր, ոչ թե գնացել էինք Արատեսում նստելու ինչպես միշտ ենք անում այլ բացահայտելու, Մենք գնում էինք առաջ անկախ ցրտից, ցեխից, սառնությունից ի վերջո իսկական ճամփորդ հենց այդպիսին է նա չի կանգնում խոչընդոտների առաջ և հետ գնում այլ եկել է և պետք է անի, գնա առաջ, բացահայտի ու առաջ շարժվի։ Մեզնից որոշները հենց այդպիսի՝ առաջ գնացող ճամփորդներ էին, ոմանք էլ տրտնջացող և խոչընդոտների պատճառով հետ գնացող։ Բայց, քանի որ ընկեր՝ Էլյան, Նելլին, Հրայրը, Տիգրանը մեզ հետ էին մենք մոտիվացիաի պակաս չենք զգացել և բարձունքները հեշտությամբ կարողացել ենք հաղթահարել։

Առաջին օրը բարձրացանք Սմբատաբերդ մի քիչ դժվարությամբ, հոգոցներով, դժգոհություններով բայց հաղթահարեցինք։ Ցեխը, ձյունը, նեղ ճանապարհները մտածում էին, որ կարող են մեզ խանգարել բայց ոչ նրանք չգիտեին, որ մեզնից շատերը դժվարությունների առաջ կանգ չառնող ճամփորդներ են ու ինչի համար, որ եկել են անպայման պետք է անեն և միայն այդ դեպքում կգնան☺🖤🖤🖤

Աաա մոռացա ասել որ Արփա գետի մոտ կանգ առանք , դե արդեն գիտեք, որ ընկեր Նելլին մեզ հետ էր ու մենք ուղղակի չէինք կարող աղբի կողքով անտարբեր անցնել😂😂💛կանգնեցինք, հանեցինք մեր տոպրակները, ձեռնոցները և սկսեցինք մեր աշխատանքը։

Դե ընկեր Տիգրանի հետ նոր ծանոթացանք, ու ինքը ուղղակի հրաշք էր, էդ մարդը ամեն ինչից գաղափար ուներ, թե՝ գրականությունից, թե ազգային թե այլազգի պարերից ու չհաշված որ ընտիր տիրապետում էր պատմությանը, ու իր հետ անընդհատ թեմա կար խոսելու։։ (ես իր մասին խոսելիս կարող եմ օգտագործել բազմակողմանի զարգացած բառերը, էդ բառերը իր համար են😀

Բարձունքներ հաղթահարելուց էլ նախընտրում էի ընկեր Հրայրի հետ բարձրանալ իրա հետ ուրախ էր😂😂😂ամեն ինչից խոսում էինք ճանապարհին ու հա միշտ 4 հոգով առաջ էինք ընկնում առաջինը և բարձրանում և իջնում, էնքան էինք խոսացել, որ տարբեր թեմաներից առաջ էր եկել բիզնես գաղափար,,,, դրա մասին կլռեմ😂😂😂😂։

Առաջին օրը էնքան շոգ էր մեր սենյակում որ նորմալ անգամ քնել չկարողացանք ☹ որովհետև ես վառարան վառել չգիտեմ ու էնքան շատ էի փայտ գցել որ խեղդվում էինք շոգից😂😂😂😂😂ի դեպ շատ հավես էր,,, ավելի լավ է տաքությունից մահանալ քան ցրտից՝ ես այս փիլիսոփայության կողմակիցն եմ 😂💛

Առավոտյան արթնացանք, մարմնամարզություն արեցինք… Ժամերի հետ մի փոքր համաձայն չէինք և մի տեսակ դժգոհություն կար, բայց մենք բոլորս էլ նախագիծը նայել ենք և նոր ենք գնացել հետևաբար դժգոհելը արդեն իսկ չափազանց սխալ էր. Եվ այո մենք այնպիսի ճամփորդներ էինք որ չունեինք շատ ժամանակ, բայց ունեինք չափազանց շատ վայրեր բացահայտելու և դա ինձ դուր էր գալիս, առավոտյան վերկացը մի փոքր դժվար էր դե շոգից գիշերը չէինք քնել նորմալ😁😂, բայց հեշտ էր դառնում երբ հասկանում էի, որ կրկին բարձունք եմ հաղթահարելու, կարող է չհավատաք բայց դա ինձ ավելի վստահ էր դարձնում, ամեն բարձունքից հետո կարծես թե ինքնագնահատականս էլ ավելի էր բարձրանում ու կարծես թե շատ կարևոր գործ էի անում։

Այդ օրերին եղանք՝ Սմբատաբերդում, Շատինի Վանքում, Հրեական գերեզմանոցում,Զորաց եկեղեցում, Ս. Աստվածածին եկեղեցում, Հերմոնի վանքում, մի շատ գեղեցիկ ջրվեժի մոտ (անունը չեմ հիշում😅)։ հաղորդակցվեցինք տեղացիների հետ, մեզ շատ ջերմ ընդունեցին։ Ճանաչեցի մարդկանց ու տպավորություններս փոխվեց իհարկե դեպի դրական։ Ու հա ընկեր Նելլիի ու ընկեր Էլյաի պատրաստած համեղ ուտեստներն էլ, ավելի հավես էին դարձնում մեր օրվա սկիզբն ու ավարտը նենց հավես էր☹նոր եմ եկել, բայց արդեն կարոտում եմ։։։

Հաաա բա վերադարձը մոռացա ասեմ ☺ Hotel Arevi հյուրանոցում մեզ շատ ջերմ ընդունեցին, շրջեցինք հյուրանոցով էնքան հավեսն էր, որ պետք ա ուղղակի տեսնել, հատուկ մեզ համար հյուրասիրության էին կազմակերպել, մի տեսակ լավ ես էլի զգում, կարող ա չօգտվես անգամ բայց էդ լավ վերաբերմունքը միևնույնն ա շատ ա գրավում։

Զորաց Եկեղեցի, Ս. Աստվածածին եկեղեցի գնացինք էդ արդեն էլի վերադառնալուց։

Իսկ հետո Օրբելայնների քարվանսարա… Էդ ձյունը մտածում էր, որ կարա մեզ խանգարի բայց ինքը կրկին սխալվեց, դե մենք ուրիշ ճամփորդ ենք էլի 😍😍😍 ձյունը մեր ծնկներին էր հասնում, շատերը անգամ չեկան, բայց դե ես չեմ զղջում, որ գնացի ու հա էլի կգնայի☺☺☺ես սիրում եմ դժվար բաներ էն ինչը որ հեշտ էր չգրավեց։

Գալուց էլ Մարտունիով եկանք, որ մտնենք Հայրիվանք ու ես կողքով անցնելուց հասկացա, որ իմ տուր փաթեթը պետք ա կազմեմ դեպի Մարտունի ու որ անպայման պետք ա ուսումնասիրենք այդ շրջանը ու հա արդեն սկսել եմ ու շատ շուտով էլ Մարտունի կգնանք ի վերջո Հայստանի մի մասն է իսկ մեզնից շատերը անգամ չեն եղել ( այդ թվում և ես)

Մի խոսքով ովքեր չեն եկել դեռ շատ են զղջալու😂😂😂❤❤❤իսկ ես ահավոր ուրախ եմ, բավարարված, ու ամենակարևորը հասկացա, որ եթե մի բան իրոք ուզում ես ոչմիբան չի կարա խանգարի։

Դեպի Մարտունի տուր փաթեթ

Նպատակ։ Ծանոթանալ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքին ինչպես նաև գյուղերին։

Տեղացիների հետ հաղորդակցվելու միջոցով բացահայտել տեղի մշակույթը, ճաշատեսակները, ավանդույթները, խնդիրներն ու առավելությունները։

Այժմ տուր փաթեթը ( հաշվի առնելով, որ ես Մարտունու կողքով միայն անցել եմ և ինձ նման շատերը մտածեցի, որ կարելի է այս անգամ էլ բացահայտել Մարտունին և քաղաքը և գյուղերը։

ՑԱՆԿԼԻ Է ԼԻՆԵԼ՝

Վերին Գետաշեն

Ներքին Գետաշեն

Վանքեր և եկեղեցիներ

Կոթավանք

Հին գետկավանք

Շավարշավանք

Saint Mary church

S. Gevorg church

Արմաղան լեռ

Կոթավանք, վերականգնված հայկական վանական համալիր Հայաստանի Գեղարքունիքի մարզի Ներքին գետաշեն գյուղում, Մարտունուց  5 կմ հեռավորության վրա։ Նախկինում գյուղը կոչվում էր Կոթ և հանդիսանում էր Սյունի նախարարական տոհմի Հայկազուն  ճյուղի իշխանանիստ ավանը։ Հենց այդ Հայկազուն իշխաններն էլ կառուցել են Կոթավանքը որպես տոհմական դամբարան։ Այժմ այն վերականգնվումէ։ Ծառայել է նաև որպես թաքստոց։

Հին Գետկավանք (կարմիր եղցի)

Գետկավանք կամ Հին Գետիկ վանական համալիրը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Գետիկ գյուղից 4 կմ հեռավորության վրա, Գետիկ գետի ձախ ափին: 9-12-րդ դարերում կառուցված Հյուսիսային Հայաստանի հոգևոր մշակութային նշանավոր այս կենտրոնում կարևոր դեր է ունեցել Մխիթար Գոշը: Երկրաշարժից Գետկավանքի կործանվելուց հետո Մխիթար Գոշը դիմել է Զաքարե և Իվանե իշխաններին` խնդրելով նոր տեղ վանքի կառուցման համար, քանի որ հինը վերականգնելն անհնար էր: Զաքարյան իշխանները հատկացրել են Տանձոտի ձորը, ուր կառուցվել է Նոր Գետիկը: Հուշարձանախումբը, որ վարդագույն քարից կառուցված լինելու համար հայտնի է եղել Կարմիր եղցի անունով, բաղկացած է եկեղեցիներից, ժամատնից, միաբանության շենքերից և այլ կառույցներից: Համալիրում հնագույն շինությունը խաչաձև հատակագծով, չորս ավանդատներով, կոպտատաշ քարով շարված գրեթե կանգուն եկեղեցին է (9-10-րդ դդ.): 12-րդ դարում կառուցված գլխավոր եկեղեցին երկաստիճան գետնախարիսխի վրա հաստատված, չորս անկյուններում կրկնահատակ ավանդատներով գմբեթասրահ է (12X17 մ)` երեսպատված բազմագույն սրբատաշ քարերով: Հյուսիսային ճակատը մշակված է հովհարաձև ավարտով պսակված եռանկյունաձև երկու խորշով, որոնց միջև բացվող մուտքը կենտրոնից քիչ արևմուտք է երիզված երկրաչափական նախշերով քանդակազարդ շրջանակով: Արտակարգ շքեղությամբ առավել ուշագրավ է եկեղեցու արևմտյան մուտքը, որի միակտուր քարից կողերի և դրանց հաջորդող դեկորատիվ զույգ որմնասյուների միջև որմի մակերեսը մշակված է շեղանկյուն քարե սալիկներով: Եկեղեցուն արևմուտքից կից է կոպտատաշ քարից մի շինություն, հավանաբար` ժամատուն: Հայտնաբերվել են եկեղեցու արտաքին և ներքին հարդարանքի բազմաթիվ բեկորներ, շինարարական և նվիրատվական արձանագրությունների մասեր, 9-13-րդ դարերի գեղաքանդակ խաչքարեր: Եկեղեցու մի քանի քարերի վրա փորագրված է քարգործ վարպետի անվան Խ սկզբնատառը: Հին Գետիկի ճարտարապետն է Հովասափը:

Շավարշավանք

Շավարշավանքը գյուղի պահպանված եկեղեցին է։Կառուցել է Վարպետ Ռուբեն Մարտիրոսյանը  1991֊1992 թվականներին Շավարշ Խաչատրյանի հովանավորությամբ։Գտնվում է 《Վերի Թաղ》կոչվող թաղամասում։

Արմաղան Լեռ

Երևանից 136 կմ հեռավորության վրա է գտնվում Գեղամա լեռնավահանի ամենագեղեցիկ լեռներից մեկը՝ Արմաղանը։ Լեռան բարձրությունը կազմում է 2829մ, իսկ հարաբերական բարձրությունը՝400։ Արմաղան հասնելը դժվար չէ։ Ամենագնաց մեքենաներով նույնիսկ մինչև գագաթ կարելի է հասնել, բայց ամբողջ հաճույքը հենց քայլելու մեջ է։ Առաջին հայացքից, երբ նայում ես լեռանը, թվում է թե բարձրանալը դժվար է լինելու, քանի որ լանջերը շատ կտրուկ են։ Բայց բավական է սկսես քայլել ու բոլոր կասկածներդ վերանում են։

Արմաղանի գեղեցկությունը հեռվից հասկանալն անհնար է։ Թվում է թե մի սովորական լեռ է էլի՜։ Միայն գագաթ հասնելուն պես ես տարվում լեռան գեղացկությամբ ու հասկանում իրական հրաշքը։ Գագաթին  քո առջև բացվում է հրաբխային խառմարանը, որը մասամբ լցված է ջրով։ Լճակի խորությունը ընդհամենը 1,5մ է։ Լոռնագագաթին նաև մի եկեղեցի կա, որ կոչվում է Սբ․ Հովհաննես։ Այն կառուցվել է 2009թ․-ին՝ հին մատուռի տեղում։

Արմաղանի հետ կապված մի գեղեցիկ ավանդապատում կա։ Ասում են, թե երկնային փերիները երբեմն իջնում են լճից ջուր խմելու, և այդ ժամանակ լեռը մառախուղով է պատվում, որպեսզի ոչ-ոք նրանց չնկատի։

Նշենք, որ Արմաղանը հրաշալի վայր է հատկապես սկսնակ լեռնագնացների համար։

Գրական ակումբի 2֊րդ հանդիպում💛

Գաղտնի բանաստեղծ💛





.Գրական խոսքի ակումբի 2֊րդ հանդիպում։



.Նախագիծը՝ Արևիկ Գևորգյանի

Համակարգումը՝ Թամար Ղահրամանյանի։



.Նախագծի իրականացման ժամկետը՝ Մարտի 17, ժամը 13։30 (վայր՝ վերնատուն)



.Ունկնդիրներ՝ քոլեջի ուսանողներ, դասավանդողներ,  հյուրեր։



.Հանդիպման նպատակ՝ ունկնդրել (գաղտնիք) բանաստեղծի ստեղծագործությունները, և կյանքի հետաքրքրիր դրվագները։



Հաջորդական քայլեր՝

  1. Երաժշտության ունկնդրում
  2. Երգ՝ բանաստեղծության խոսքերի վրա հիմնված։
  3. Բանաստեղծությունների և հետաքրքիր դրվագների ընթերցումներ։
  4. Տպավորությունների և կարծիքների ամփոփում։
  5. Հրաժեշտ



    Միջոցառման մասնակիցներ՝



    .Անուշիկ Ղազարյան

    .Անգելինա Ղազարյան

    . Ռոզա Խաչատրյան

    . Թամարա Մանուկյան

    . Մելանյա Սարգսյան

    . Միլենա Գասպարյան

    . Արևիկ Գևորգյան

    . Էրիկ Գևորգյան

    . Գոռ Չարվադարյան

    .Ալեքս Սահակյան

    . Գագիկ Աբրահամյան

    .Էմիլ

     

     

На улице

На улице

Я студент-иностранец. Меня зовут Сем. Я приехал из Ганы. А

это мой друг Али. Он приехал из Иордании. Я учусь в

университете. Али тоже учится в университе.

Сейчас я и Али живём в городе Сумы. Сумы – это украинский

город. Он не очень большой, но зелёный и красивый. Я люблю

маленькие улицы, реку Псёл, центр и, конечно, наш университет и

наше общежитие.

Я люблю ходить в кинотеатр “Дружба”. Кинотеатр находится

на проспекте Тараса Шевченко. Преподаватель рассказывал, что

Тарас Шевченко – это известный

украинский поэт. В центре есть

памятник Шевченко. Я и мои друзья

видели его.



Փողոցում Ես արտասահմանցի ուսանող եմ: Իմ անունն է Սեմ: Ես գալիս եմ Գանայից: ԵՎ սա իմ ընկեր Ալին է: Նա եկել է Հորդանանից: Ես սովորում եմ համալսարան Ալին նույնպես սովորում է համալսարանում: Հիմա ես ու Ալին ապրում ենք Սումի քաղաքում: Սումին ուկրաինացի է քաղաք Այն շատ մեծ չէ, բայց կանաչ ու գեղեցիկ: ես հավանում եմ փոքր փողոցներ, Պսել գետը, կենտրոնը և, իհարկե, մեր համալսարանը և այլն մեր հանրակացարանը: Ես սիրում եմ «Դրուժբա» կինոթատրոն հաճախել: Կինոթատրոնը տեղակայված է Տարաս Շևչենկոյի պողոտայում: Ուսուցիչը դա ասաց Տարաս Շևչենկոն հայտնի է Ուկրաինացի բանաստեղծ: Կենտրոնն ունի Շեվչենկոյի հուշարձանը: Ես եւ իմ ընկերները տեսավ նրան:



Это очень большой и

красивый монумент. Там всегда лежат

цветы.

Вот наша остановка. Мы ждём

троллейбус. Мы хотим возвращаться в

общежитие.

Այն շատ մեծ է և գեղեցիկ հուշարձան: Այնտեղ միշտ ստում են ծաղիկներ Ահա մեր կանգառը: Մենք սպասում ենք տրոլեյբուս Մենք ուզում ենք վերադառնալ հանրակացարան

Это моё фото.

Սա իմ լուսանկարն է: Ահա ես մոտ եմ համալսարան Ես սովորում եմ Սումի քաղաքում համալսարանի նախապատրաստական ֆակուլտետը: Եվ ահա իմ ընկերները: Նրանք նույնպես սովորեք այստեղ և ապրեք թիվ 3 հանրակացարանում: Միասին գիրք ենք կարդում, գրում ենք տնային առաջադրանքներ, բառեր կրկնել և կանոնակարգերը: Մենք շատ բան ենք անում, քանի որ մենք ուսումնասիրում ենք օտար լեզու ՝ ռուսերեն: Ռուսերենը շատ դժվար է, բայց հետաքրքիր ու գեղեցիկ: Ես դեռ շատ եմ Ես դանդաղ եմ խոսում և շատ լավ չեմ հասկանում ռուսերեն, բայց շուտով կխոսեմ և լավ հասկանալ այս լեզուն, քանի որ ես Ես միշտ շատ բան եմ անում:



Это моё фото. Тут я возле

университета. Я учусь в городе Сумы в

университете на подготовительном

факультете. А вот мои друзья. Они тоже

учатся здесь и живут в общежитии № 3.

Мы вместе читаем книги, пишем

домашние задания, повторяем слова и

правила.

Мы много занимаемся, потому что

мы изучаем иностранный язык – русский.

Русский язык – очень сложный, но

интересный и красивый. Я ещё очень

медленно говорю и плохо понимаю по￾русски, но скоро я буду говорить и

понимать этот язык хорошо, потому что я

всегда занимаюсь очень много.

Create your website with WordPress.com
Get started